Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում կայացրեց Բաղրամյան պողոտայի փակուղին վերանվանել ի պատիվ հրեական ծագումով լեհ և ամերիկացի հայտնի իրավաբան Ռաֆայել Լեմկինի, որը «ցեղասպանություն» եզրույթի հեղինակն է և շատ է զբաղվել Հայոց ցեղասպանության խնդրով։
Քննարկումների ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները դեմ արտահայտվեցին փակուղու վերանվանմանը՝ հայտարարելով, որ նման անձնավորության պատվին պետք է փողոց վերանվանել։ Սակայն ավագանու անդամ Կամո Արեյանը նշեց, որ այդ փակուղին ունի հետիոտնային ելքեր և շուտով կվերածվի փողոցի։
Նշենք նաև, որ Ռաֆայել Լեմկինը 1944 թվականին դարձավ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի հեղինակը։ Այդ եզրույթը նա շրջանառության մեջ դրեց՝ հղում անելով 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջմանը՝ որպես ցեղասպանության հիմնարար օրինակ։
ԻՆՖՈՏԵԿ
