Հյուր Մեծ Բրիտանիայից. լորդ Ջոն Մանը համայնքում

Ապրիլի 8-ին մեր գրասենյակ այցելեց բրիտանացի անկախ քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոն Ջոն Մանը՝ հակասեմականության հարցերով կառավարության խորհրդականը։ Նրան ուղեկցում էր օգնականը՝ տիկին Ջոաննա Ուայթը։

Պարոն Մանին, բնականաբար, հետաքրքրում էր Հայաստանում հակասեմականության առկայության հարցը։ Բայց դրանից բացի, նա հարցնում էր, թե ինչպես ենք ապրում այստեղ, ինչ խնդիրներ են մեզ ծանրաբեռնում, որքանով ենք ինտեգրված հայ հասարակությանը, և շատ այլ բաներ։ Զրույցը տարբեր թեմաների շուրջ էր։ Զրույցը թարգմանում էր Թորգոմ Վարժապետյանը։

Լորդ Ջոն Մանը համայնքի գրասենյակում

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (220) համարում, 2022 թ. ապրիլ։