Հուլիսին մենք սպասում ենք հետաքրքիր հյուրերի, և հանդիպման նախօրեին ուզում ենք մի փոքր պատմել նրանց, ավելի ճիշտ՝ նրա մասին։ Լյուդվիգ Իսպիրյանի անունը վաղուց ծանոթ է իսրայելցի բալետասերներին։
«Իսրայելական բալետ» խմբի մենակատար Լյուդվիգ Իսպիրյանը Իսրայելի քաղաքացիություն ստացավ 2013 թվականին։ Այդ որոշումը Իսրայելի ԱԳՆ-ն ընդունեց որպես բացառություն (սովորաբար Իսրայելի քաղաքացիություն ստանում են հրեական արմատներ ունեցող մարդիկ). այնքան մեծ էին հայ պարողի վաստակը։ Երևանի պարարվեստի ուսումնարանի շրջանավարտին ընդունեցին Հայաստանի ակադեմիական օպերայի և բալետի թատրոնի խումբ, որտեղ էլ նրան տեսան «Իսրայելական բալետի» ներկայացուցիչները։
«Իսրայելական բալետը» երկրի առաջին դասական բալետի խումբն է, որը հիմնադրել է Բերտա Յամպոլսկայան 1967 թվականին։ Խումբը ղեկավարում է փայլուն պարող և բալետմայստեր Իդո Թադմորը. հենց նոր գեղարվեստական ղեկավարի, ինչպես նաև խմբի գլխավոր տնօրեն Լեա Լավիի միջնորդությամբ Լյուդվիգ Իսպիրյանին տրվեց քաղաքացիություն։
Հունիսի 17-ին Իսրայելի Հերցլիա քաղաքում կայացավ «Չորսը» բալետի պրեմիերան՝ Պյոտր Չայկովսկու, Ջորջ Բալանչինի, Մարիուս Պետիպայի և Լյուդվիգ Մինկուսի մասին։ Գլխավոր դերը փայլուն կատարեց Լյուդվիգ Իսպիրյանը։
Լյուդվիգի և Իսրայելում նրա կյանքի մասին ավելի մանրամասն կպատմենք հանդիպումից հետո, որը, հուսով ենք, տեղի կունենա հուլիսին։ Լյուդվիգը գալիս է ընկերների հետ, և բոլորը ցանկություն են հայտնել հանդիպել Հայաստանի հրեական համայնքի հետ։ Անհամբեր սպասում ենք։
Ադելինա Լիվշից

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (188) համարում, 2019 թ. հունիս։
