Մացա Պեսախի համար, 2021

Մարտի 27-ի երեկոյան հրեական աշխարհը դիմավորեց հրեական գլխավոր տոներից մեկը՝ Պեսախը։ Մեր համայնքի անդամները տոնի առթիվ նվեր ստացան՝ մացա։

Առաջին հերթին դրա համար շնորհակալություն ենք հայտնում Եվրասիական հրեական կոնգրեսին։ Եվ, իհարկե, մեծ շնորհակալություն մեր նախագահ Ռիմմա Պետրովնա Վարժապետյանին. մեծ դժվարությամբ, հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ, նրան այնուամենայնիվ հաջողվեց մացան Երևան հասցնել բառացիորեն վերջին պահին՝ տոնի նախօրեին։

Շնորհակալություն ենք հայտնում նաև Թորգոմ Վարժապետյանին և Մինաս Մինասյանին, որոնք մեծ մասնակցություն ունեցան այս ժամանակներում դժվարին գործում՝ բեռի առաքման մեջ։ Եվ փառք Աստծո, ամեն ինչ ստացվեց. մացան տոնական սեղանին էր։

Շնորհավոր Պեսախ բոլորիդ, Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ անդամներ։

Մացա Պեսախի համար համայնքի անդամներին

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (209) համարում, 2021 թ. մարտ։