Մեր հյուրը Իսրայելից՝ պատմաբան Բորիս Մորոզով

Ապրիլի առաջին շաբաթում Երևան աշխատանքային այցով ժամանեց պրոֆեսոր, գիտությունների դոկտոր Բորիս Մորոզովը՝ Թել Ավիվի համալսարանին առընթեր Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի ուսումնասիրության Քամինգսի ինստիտուտի գիտաշխատող, Եվրասիական հրեական հետազոտությունների ինստիտուտի ակադեմիական խորհրդի անդամ։

Դոկտոր Մորոզովը 1991 թվականին ներգաղթել է Իսրայել և անմիջապես սկսել աշխատել Թել Ավիվի համալսարանում։ Նա մասնագիտացած է հրեական արտագաղթի խնդիրների և ռուս-իսրայելական հարաբերությունների պատմության մեջ, այդ թեմայով բազմաթիվ գրքերի հեղինակ և խմբագիր է։ Ներկայումս նա ղեկավարում է խորհրդային-իսրայելական փաստաթղթերի հրատարակման նախագիծը։

Երևանում նրա առաքելությունն էր գտնել Հայաստանում մի քանի դարերի ընթացքում հրեաների բնակության փաստագրական հետքեր։ Դրա համար նա մեծ աշխատանք կատարեց Հայաստանի ազգային արխիվում։

Իհարկե, մենք չէինք կարող բաց թողնել նման հետաքրքիր մարդու հետ հանդիպելու հնարավորությունը և նրան հրավիրեցինք մեր համայնք՝ Շաբաթին։

2024 թվականի մարտին լրացավ Գոլդա Մեիրի՝ որպես Իսրայել պետության առաջին դեսպան ԽՍՀՄ-ում կարճ, բայց շատ հագեցած առաքելության ավարտի 75-ամյակը։ Առավել հայտնի դարձան նրա բազմիցս նկարագրված այցերը մոսկովյան սինագոգ, որոնք ուղեկցվում էին խորհրդային հրեաների կողմից Իսրայելին աջակցության զանգվածային դրսևորումներով։ Այդ և շատ այլ բաների մասին պատմեց մեր հյուրը։

Շաբաթին Հրեական համայնքում շատ մարդիկ էին հավաքվել։ Մենք բոլորս հետաքրքրությամբ լսեցինք Բորիսի պատմությունը, այնուհետև Ռիմմա Վարժապետյանը վառեց Շաբաթի մոմերը, ընթերցվեց գինու և հացի օրհնության աղոթքը, և Շաբաթը սկսվեց։

Շնորհակալություն ենք հայտնում մեր հյուրին հետաքրքիր պատմության համար և սպասում ենք նոր հանդիպումների։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (244) համարում, 2024 թ. ապրիլ։