Մեթոդական սեմինարներ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, որի տնօրենը Հարություն Մարությանն է, վերսկսվեցին համավարակի պատճառով ժամանակավորապես դադարեցված մեթոդական սեմինարները։ Հունվարի 29-ին կայացած առաջին սեմինարի թեման էր՝ «Հայոց և հրեական ցեղասպանությունները. Համեմատական վերլուծություն»։ Բոլոր զեկուցողները խոսում էին Հոլոքոստի և Ցեղասպանության պատմական և իրավական ընդհանրության մասին։

Մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը հրավիրված էր այս միջոցառմանը և բացեց այն իր ելույթով։ Նա շնորհակալություն հայտնեց թանգարանի ղեկավարությանը հրավերի համար, խոսեց մեր ժողովուրդների ճակատագրերի ակնհայտ նմանության, այն տառապանքների մասին, որոնց միջով նրանք ստիպված եղան անցնել, մարդկության դեմ նման հանցագործությունները մոռանալու կտրական անհնարինության մասին։ Եվ այս կապակցությամբ շատ կարևոր են այնպիսի միջոցառումները, ինչպիսին անցկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, ինչպիսին նախօրեին անցկացրեց հրեական համայնքը՝ «Հոլոքոստի զոհերի հիշատակի օրվա» առթիվ։ Միայն այն դեպքում, եթե մենք այդ մասին խոսենք, պատմենք երիտասարդ սերնդին, կարելի կլինի հուսալ, որ նման բան չի կրկնվի։

Ռիմմա Վարժապետյանը ներկայացրեց նաև մեր համայնքի կողմից վերջերս հրատարակված «Նոյի երկրի հրեաները» գիրքը։ Այս գրքում մեծ տեղ են զբաղեցնում նաև պատերազմի և Հոլոքոստի միջով անցած հրեաների մասին փաստաթղթերը։ Նման գրքի հրատարակումը հետապնդում է նույն նպատակը՝ թույլ չտալ մոռացություն։