Փետրվարի 24-ին Երևանի քաղաքապետարանը մեր համայնքի անդամներին հրավիրեց «Հոլոքոստի և Ցեղասպանության զոհերի» նորոգված, մաքրված հուշարձանի բացմանը

Փետրվարի 17-ին մեզ հայտնի դարձավ, որ հուշարձանը վանդալիզմի ենթարկվել է։ Պետք է հարգանքի տուրք մատուցել իշխանություններին և իրավապահ մարմիններին, որոնք շատ արագ արձագանքեցին այս զզվելի փաստին։ Չարագործը կարճ ժամկետում հայտնաբերվեց։ Ինչպես պարզվեց, նա 36 տարեկան է, ԱՄՆ քաղաքացի է և արդեն խոստովանական ցուցմունք է տվել։ Քրեական գործ հարուցվեց «վանդալիզմ» հոդվածով։

Եվ ահա 10 օր էլ չանցած՝ հուշարձանը մաքրեցին, և այն կրկին դարձավ այնպիսին, ինչպիսին եղել էր՝ գեղեցիկ իր խիստ, լակոնիկ գեղեցկությամբ։ Ազնվական մոխրագույնը խորհրդանշում է վիշտը և մարդկության դեմ հանցագործությունների զոհերի հիշատակը։

Մեր երախտագիտությունն ենք հայտնում Երևան քաղաքի քաղաքապետարանին, որը կարճագույն ժամկետում կարողացավ վերականգնել հուշարձանը և կրկին հանդիսավոր կերպով բացել այն։ Միջոցառմանը ներկա էին քաղաքապետարանի աշխատակիցներ, Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը և համայնքի անդամներ։ Հանրահավաքը բացեց «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար Դավիթ Վիլյամի Պողոսյանը։
Հուշարձանին պսակներ և ծաղիկներ դրվեցին։ Հանրահավաքի ժամանակ հնչում էր հրեական երաժշտություն, և նկարահանում էր կատարվում Երևան քաղաքի քաղաքապետարանի կայքի համար։