
Լույս տեսավ այս լուրջ և անհրաժեշտ գիրքը։ Ավելի քան մեկ տարի աշխատում էինք դրա ստեղծման վրա։ Անկեղծորեն շնորհակալ եմ մեր ստեղծագործական խմբին ամբողջ աշխատանքի համար, որը թույլ տվեց իմ գաղափարը վերածել իրական արդյունքի։ Գրքի վրա աշխատել են մեր համայնքի անդամներ Ադելինա Լիվշիցը և Կարեն Հովհաննիսյանը։ Հայաստանի ազգային արխիվում անգնահատելի օգնություն են ցուցաբերել պատմական գիտությունների թեկնածուներ Սոնա Միրզոյանը և Գոհար Ավագյանը։ Թարգմանիչ, գիտնական Հարություն Խուդանյանը կատարել է աշխատանքի շատ կարևոր մասը։ Մեր գաղափարին միացավ նաև ՀՌՀ գիտաշխատող Վլադիմիր Ռուժանսկին՝ մեծ ավանդ ներդնելով գրքի խմբագրման մեջ։ Իսկ ինչպիսի հրաշալի նկարիչների հետ համագործակցելու հաճույքն ունեցանք։ Մեզ շատ բախտ վիճակվեց համավարակի պայմաններում շատ արագ և որակով գրքերը տպագրել «ՎՄՎ-Պրինտ» տպարանում։ Ես, իհարկե, շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին՝ ամուսնուս և որդիներիս՝ համբերության, տեխնիկական օգնության և ժամանակին արված քննադատության համար։ Ամենաջերմ շնորհակալական խոսքերս եմ հայտնում մեր հովանավորներին։ Դրանք են Համաշխարհային հրեական կոնգրեսը, Եվրասիական հրեական կոնգրեսը և Հայաստանի կառավարությունը։
Բոլորին, բոլորին ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ։ Իսկ հետո՝ դատեք ինքներդ։
Ռիմմա Վարժապետյան
