Նվերներ դպրոցականներին սեպտեմբերի 1-ի առթիվ Համաշխարհային հրեական կոնգրեսից

Համաշխարհային հրեական կոնգրեսն օգնեց մեզ կազմակերպել հրաշալի ակցիա. սեպտեմբերի մեկի առթիվ մեր համայնքի երեխաները և այժմ Հայաստանում գտնվող ռուսաստանցի երեխաները նվերներ ստացան։

Մենք նրանց համար գնեցինք օրագրեր, մատիտներ, գրչատուփեր, ջրի շշեր և դպրոցականներին անհրաժեշտ այլ իրեր։ Երեխաները ծնողների հետ հավաքվեցին գրասենյակում։ Նրանք, ովքեր իրար չէին ճանաչում, ծանոթացան, պատմեցին, թե ինչպես են անցկացրել ամառը, զրուցեցին և ստացան նվերները։

Շուտով Ռոշ հա-Շանան է, և մենք անպայման կհանդիպենք բոլորի հետ տոնին։

Մեծ շնորհակալություն Համաշխարհային հրեական կոնգրեսին այն օգնության համար, որը նա ցուցաբերում է հրեական համայնքներին և մասնավորապես երեխաներին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (225) համարում, 2022 թ. սեպտեմբեր։