Սեպտեմբերի 16-ին մեր համայնք այցելեց մեծ պատվիրակություն (16 հոգի) Ֆրանսիայի Սարսել քաղաքից (Փարիզի արվարձան)՝ քաղաքապետ Պատրիկ Հադդադի գլխավորությամբ։ Պատվիրակությունը Հայաստան էր ժամանել՝ քույր քաղաք Եղվարդի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին համաձայնագիր ստորագրելու համար։
Հաջորդ օրը համայնք այցելեց պատվիրակություն Գերմանիայից (ավելի քան 20 հոգի)՝ Դրեզդենից ոչ հեռու գտնվող Ռադեբոյլ քաղաքից (թարգմանաբար՝ «Արևոտ հեքիաթ»)։
Պատվիրակությունները մտադիր են այցելել Հայաստանի մի քանի ազգային համայնքներ, և իրենց առաջին այցը կատարեցին մեր համայնք։
Հյուրերը մեծ ուշադրությամբ և հետաքրքրությամբ լսեցին մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանի մանրամասն պատմությունը համայնքի գործունեության և Հայաստանում հրեական պատմության խոր արմատների մասին։ Հանդիպումների ավարտին Ռիմմա Վարժապետյանը պատասխանեց պատվիրակությունների անդամների հարցերին։




Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (261) համարում, 2025 թ. սեպտեմբեր։
