Ուզում ենք շնորհավորել մեր ընթերցողներին արդեն ծանոթ Մարինա Կոզլիներին։ Դասախոսությունները, որոնք նա անցկացնում է կամավորական հիմունքներով՝ իսրայելցիներին ծանոթացնելով Հայաստանին, նրա ավանդույթներին և պատմությանը, բարձր գնահատականի արժանացան. Մարինան պարգևատրվեց Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետի պատվոգրով։
Պատվոգիր
Շնորհվում է դասախոս Մարինա Կոզլիներին՝ դասախոսություններ անցկացնելու գործում ներդրման և անձնազոհության համար, որոնք ընդլայնեցին թոշակառուների մտահորիզոնը և հարստացրին նրանց գիտելիքները՝ քաղաքի տարեց քաղաքացիների համար նախատեսված ծրագրի շրջանակում, Պետախ Տիկվայի քաղաքապետարանի թոշակառուների հարցերով վարչության և Սոցիալական հավասարության նախարարության հետ համագործակցությամբ։
Երախտագիտությամբ՝
պարոն Ռամի Գրինբերգ՝ Պետախ Տիկվա քաղաքի քաղաքապետ,
տիկին Ռախելի Ֆրիդիոնգ՝ թոշակառուների հարցերով վարչության տնօրեն,
պարոն Նիսիմ Ավիրամ՝ թոշակառուների հարցերով կոմիտեի ներկայացուցիչ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (235) համարում, 2023 թ. հուլիս։
