Պեսախ 2022-ը Երևանի սինագոգում

Ապրիլի 15-ին՝ առաջին աստղի հետ, ամբողջ աշխարհի հրեաները սկսեցին նշել Պեսախը՝ հրեա ժողովրդի ամենակարևոր տոներից մեկը։ Դա Եգիպտոսից հրեաների ելքի հիշատակին նվիրված տոն է, ստրկությունից ազատագրումը խորհրդանշող տոն՝ ոչ միայն ֆիզիկական, այլև հոգևոր։

Եվ Երևանի սինագոգում հավաքվել էին շատ մարդիկ՝ Պեսախը նշելու։ Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը անցկացրեց պասեքյան սեդերը՝ տոնի բոլոր կանոններով։ Սեղաններին քաղցր գինի և տարբեր հյուրասիրություններ կային, բայց գլխավորը մացան էր, առանց որի Պեսախն անհնար է պատկերացնել։

Մացան մեզ ուղարկել էր Եվրասիական հրեական կոնգրեսը, ինչի համար մենք անսահման շնորհակալ ենք։ Մեր համայնքի յուրաքանչյուր ընտանիք և այն հրեաները, որոնք հանգամանքների բերումով այժմ գտնվում են Հայաստանում, մացա ստացան տոնական սեղանի համար։

Եվս մեկ անգամ շնորհավորում ենք բոլորին տոնի առթիվ և մաղթում առողջություն և խաղաղ երկինք։

Ադելինա Լիվշից

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (220) համարում, 2022 թ. ապրիլ։