Մեր հույսերը, որ կարանտինը կավարտվի մեկ ամսում, չարդարացան. մենք դեռ նստած ենք տներում, իսկ մեր թերթը կրկին լույս է տեսնում միայն էլեկտրոնային տարբերակով։ Կյանքը փոխվել է անճանաչելիորեն. ոչ մի միջոցառում, ոչ մի շաբաթի դիմավորում գրասենյակում, ամեն ինչ քարացել է։
Բայց տոները գալիս են իրենց հերթով։ Եկավ Պեսախը, և թեև սինագոգում սովորական սեդեր չկար, Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը սեդերն անցկացրեց իր տանը։ Համայնքի շատ անդամներ նույնպես պահպանեցին բոլոր ավանդույթները, և տոնական սեղանը գցված էր այնպես, ինչպես հարկ է Պեսախին։
Տոնի համար մացան ուղարկել էր Եվրասիական հրեական կոնգրեսը։ Այն հաջողվեց ուղարկել Վրաստան, որտեղից՝ մեծագույն դժվարություններով, այն հասցրին Երևան։ Դրանում համայնքին օգնեց Հայաստանի կառավարությունը, և համայնքի նախագահը շնորհակալական նամակ ուղարկեց.
ՀՀ փոխվարչապետ պարոն Տ. Ավինյանին։
Հայաստանի հրեական համայնքը իր խորին երախտագիտությունն է հայտնում Ձեր դրսևորած մարդասիրական և կարեկից վերաբերմունքի համար։ Ճգնաժամի ծանր պահին Դուք կարողացաք լուծել մի խնդիր, որը մեր համայնքի համար անլուծելի էր թվում։
Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյան
Համայնքային կյանքը սպասում է ավելի լավ ժամանակների. շատ անավարտ գործեր և չիրականացված ծրագրեր են մնացել։ Բայց հուսով ենք, որ թունելի վերջում վերջապես լույս կերևա, և մենք կրկին կկարողանանք շաբաթը դիմավորել գրասենյակում, հանդիպել ընկերների հետ և անցկացնել մեր միջոցառումները՝ առանց միմյանց մոտենալու արգելքների։ Ինչպես երգվում է հայտնի երգում՝ «ամեն ինչ կվերադառնա, անպայման նորից կվերադառնա, իսկ եթե վերադառնա, ուրեմն կապրենք»։
Ադելինա Լիվշից



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (198) համարում, 2020 թ. ապրիլ։
