Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի աշխատանքների ցուցահանդեսում

Մարտին երևանցիները հիանալի նվեր ստացան. Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց Պաբլո Պիկասոյի և Սալվադոր Դալիի աշխատանքների ցուցահանդեսը։ Բայց կորոնավիրուսն այստեղ էլ չար կատակ խաղաց մեզ հետ. մի քանի օր աշխատելուց հետո ցուցահանդեսը փակվեց։ Փառք Աստծո, կազմակերպիչները սպասեցին կարանտինի թեկուզ փոքր, բայց մեղմացմանը, և օգոստոսի 20-ին ցուցահանդեսը կրկին բացվեց հանդիսատեսի համար՝ ճիշտ է, ընդամենը տասը օրով։ Երևանցիները, որոնք չէին կարող բաց թողնել նման մշակութային իրադարձությունը, շտապեցին պատկերասրահ. առնվազն մեկ ժամ ստիպված էինք հերթ կանգնել՝ սրահներ մտնելու համար։

Ութ սրահներում ներկայացված էին հովանավոր և կոլեկցիոներ Ալեքսանդր Շադրինի հավաքածուից մոտ 260 աշխատանք, մասնավորապես՝ Սալվադոր Դալիի քանդակներ և գրաֆիկա, ինչպես նաև Պաբլո Պիկասոյի 30 կերամիկական աշխատանք և «Երևակայական դիմանկարներ» շարքի 29 աշխատանք։

Այս իրադարձությունը, իհարկե, կարելի է անվանել մշակութային ցնցում. նման մակարդակի ցուցահանդեսներով մեզ հաճախ չեն փայփայում։ Գուցե մեծ իսպանացիների ոչ բոլոր աշխատանքներն են հասկանալի սովորական հանդիսատեսին, բայց այն գիտակցումը, որ մենք կարողացանք նրանց գլուխգործոցներից շատերը տեսնել իրականում, այլ ոչ թե վերատպություններով, հիացնում է։

Ադելինա Լիվշից

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (203) համարում, 2020 թ. սեպտեմբեր։