Մարտի 24-ին Հայաստանի հրեական համայնքը նշեց Պուրիմը։ Թեև այս տարվա իրադարձությունները բնավ չեն տրամադրում ուրախության, մենք որոշեցինք՝ բոլոր թշնամիներին ի հեճուկս կտոնենք։
Առաջին հերթին պետք է ասել, որ տոնը կայացավ Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնի ջանքերի և Թորգոմ Վարժապետյանի հովանավորչական աջակցության շնորհիվ, որը ռաբբի Բուրշտեյնի հետ միասին ֆինանսավորեց տոնը։ Դրա շնորհիվ համայնքի երեխաներն ու թոշակառուները կարողացան տոնին մասնակցել բոլորովին անվճար։
«Անի Սենթրալ Ինն» հյուրանոցի փոքր դահլիճում հյուրերի գալուն արդեն սեղաններ էին գցված տարբեր համեղ ուտեստներով, որոնց թվում Պուրիմին պարտադիր «Համանի ականջները», ինչպես նաև կարկանդակներ, պիցցա, պանրով շերտավոր խմորեղեն և շատ ավելին։
Ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը և համայնքի ղեկավար Ռիմմա Վարժապետյանը ողջունեցին հյուրերին և շնորհավորեցին տոնի առթիվ՝ հույս հայտնելով, որ այս անգամ էլ, ինչպես շատ դարեր առաջ, մեր ժողովուրդը կհաղթի, և Համանից (այս դեպքում՝ ՀԱՄԱՍ-ից) միայն ականջներ կմնան։









Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (243) համարում, 2024 թ. մարտ։
