Հունիսին Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնը հարցազրույց տվեց «Ռեալիստ» միջազգային լրատվական գործակալությանը։ Նա պատմեց Հայաստանում իր կյանքի պատմության, իր ընտանիքի, մանկության և պատանեկության տարիների, Հայաստանում հրեական համայնքի ստեղծման պատմության մասին, ինչպես նաև այն մասին, թե ովքեր էին Հայաստանում հրեական կյանքի օրինականացման առաջին խանդավառներն ու նախաձեռնողները։
Ռաբբին պատասխանեց նաև թղթակցի հարցերին Հայաստանում հրեաների կյանքի մասին՝ ինչպես ենք մենք ապրում այստեղ, և ինչպիսի հրաշալի մարդկանցով, որոնք անգնահատելի ավանդ են ներդրել Հայաստանի կյանքի ամենատարբեր ոլորտների զարգացման գործում, կարող է հպարտանալ մեր համայնքը։
Ռավ Գերշոնը խոսեց նաև այն մասին, թե որքան նման են մեր ժողովուրդների ճակատագրերը, և որքան վիշտ ենք ստիպված եղել կրել ամբողջ պատմության ընթացքում։
Ընդարձակ հարցազրույցը կարելի է կարդալ «Ռեալիստ» գործակալության կայքում (realtribune.ru)։
Ադելինա Լիվշից

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (222) համարում, 2022 թ. հունիս։
