Ռիմմա Վարժապետյանի հարցազրույցը Առաջին ալիքին

Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը հարցազրույց տվեց Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Առաջին ալիքին, որը ցուցադրվեց մարտի 17-ին «Լրաբեր» հաղորդման շրջանակում։

Խոսվեց Հայաստանում հակասեմականության բացակայության, ինչպես նաև Երևանում վերջին իրադարձությունների, մասնավորապես սինագոգի հրկիզման մասին։ Ռիմմա Վարժապետյանը պատմեց, թե ինչպես ենք ապրում Հայաստանում, ինչ խնդիրներ և անելիքներ ունի Հայաստանի հրեական համայնքը, և սպառիչ պատասխաններ տվեց բոլոր հարցերին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (243) համարում, 2024 թ. մարտ։