Ռոշ հա-Շանա 5782. վարչապետի շնորհավորանքը, սինագոգի հյուրերը և նվերներ ակտիվիստներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ հղեց Հայաստանի հրեական համայնքին հրեական Նոր տարվա՝ Ռոշ հա-Շանայի առթիվ.

«Այսօր Հայաստանում և ողջ աշխարհում բնակվող բոլոր հրեական ընտանիքները նշում են դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը՝ Նոր տարվա գալուստը, որը հրեաների համար խորհրդանշում է բարոյական մաքրություն և կատարելագործում։ Շնորհավորում եմ Հայաստանի ողջ հրեական համայնքին Ռոշ հա-Շանայի տոնի առթիվ, մաղթում եմ խաղաղություն, երջանկություն, սեր և ուրախ տոնական օրեր»։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան

Տոնի կապակցությամբ Հայաստանի հրեական համայնքը Եվրասիական հրեական կոնգրեսի աջակցությամբ նվերներ հանձնեց համայնքի ամենաակտիվ անդամներին։

Նվերներ համայնքի ակտիվիստներին
Նվերներ համայնքի ակտիվիստներին

Ռոշ հա-Շանային Հայաստանի «Մորդեխայ Նավի» հրեական կրոնական կենտրոնն ուներ արտասահմանյան հյուրեր՝ Ղազախստանի քաղաքներից մեկի հրեական համայնքի նախագահը դստեր հետ, ինչպես նաև Բրազիլիայից ժամանած հրեա երիտասարդներ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (214) համարում, 2021 թ. սեպտեմբեր։