Համայնքի նախագահը Ռուսաստանի օրվա ընդունելությանը

Հունիսի 12-ին Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը Ռուսաստանի օրը նշեց հանդիսավոր ընդունելությամբ «Դվին» հյուրանոցում, որը վերջերս էր բացվել երկարատև վերանորոգումից հետո։ Տոնին հրավիրված էին Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարության, հասարակական և վերլուծական շրջանակների, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարեց, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը օրեցօր կամրապնդվի՝ մնալով երկու ժողովուրդների խաղաղության և բարեկեցության ամուր հիմքը։ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը շնորհավորեց ներկաներին տոնի առթիվ և նշեց, որ Հայաստանին և Ռուսաստանին կապում են եղբայրության սերտ կապեր։

Ընդունելություն Ռուսաստանի օրվա առթիվ Երևանում, 2019

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (188) համարում, 2019 թ. հունիս։