1896 թվականի օգոստոսին հայ հեղափոխականները գրավեցին Ստամբուլի Օսմանյան բանկը՝ Եվրոպայի ուշադրությունը հրավիրելու հայերի զանգվածային սպանությունների վրա, սակայն ի պատասխան թուրքերը ջարդեր կազմակերպեցին, որոնց հետևանքով երկու օրում սպանվեց մինչև 7000 հայ։ Այդ օրերին Գալաթայի թաղամասի սեֆարդ հրեաները փրկում էին իրենց հայ հարևաններին։ Նրանք թաքցնում էին նրանց իրենց տներում, պահում մահճակալների տակ, փոխ էին տալիս կրոնական հագուստ՝ թֆիլին և թալիթ, որպեսզի նրանք կարողանան իրենց հրեա ներկայացնել և վերապրել ջարդը։
Սեֆարդները չէին մասնակցում քաղաքականությանը. նրանք դատապարտում էին ինչպես թուրքական իշխանությունների բռնությունը, այնպես էլ հայկական ռադիկալիզմը, բայց հուսահատորեն փրկում էին նրանց, ովքեր ապրում էին իրենց կողքին։ Կարեկցանքի և փրկության այս պատմությունները 1939 թվականին հավաքել է ուսանող Ալբերտ Ադատտոն, և դրանք դարձել են Օսմանյան կայսրության դարաշրջանում հրեական կյանքի և հայերի հետ համերաշխության մասին եզակի փաստաթղթի մաս։
Սեֆարդները հրեաների ենթաէթնիկ խումբ են, որը ձևավորվել է Պիրենեյան թերակղզում՝ Հռոմեական կայսրության, ապա՝ Խալիֆայության ներսում հրեաների միգրացիոն հոսքերից։ Այսօր Իսրայելում «սեֆարդներ» են համարվում ոչ միայն բուն սեֆարդները, այլև արաբական երկրներից հայրենադարձված հրեաները, ինչպես նաև քրդական, պարսկական, աֆղանական, կոչինյան, միջինասիական, վրացական և կովկասյան հրեաները։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (257) համարում, 2025 թ. մայիս։
