«Խղճի և դավանանքի ազատության պաշտպանությունը ՀՀ-ում» սեմինարը Աղվերանում

Մարտի 10-ին Աղվերանում Հայաստանի իրավունքի և կրոնի կենտրոնն անցկացրեց «Խղճի և դավանանքի ազատության պաշտպանությունը ՀՀ-ում» սեմինարը։ Սեմինարին հրավիրված էր նաև մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։

Լուսաբանվեցին շատ հետաքրքիր և արդիական թեմաներ, օրինակ՝ «Կրոնական խճանկարը Հայաստանում», «Կրոնը որպես քաղաքակրթության և իրավունքի հիմք», «Դավանանքի ազատությունը զինվորական ծառայության ընթացքում» և այլն։ Քննարկվեցին նաև դատական նյութեր, դրանց վերլուծությունն ու պարզաբանումը։

Ինչպես հայտնի է, Հայաստանը միազգ հանրապետություն է, սակայն այստեղ գրանցված է ազգային փոքրամասնությունների 11 համայնք, որոնց ներկայացուցիչները Հայաստանում իրենց հիանալի են զգում և այն համարում են իրենց հայրենիքը։ Մեր համայնքն արդեն 30 տարի գոյություն ունի հայկական հողի վրա, մեզնից շատերն այստեղ են սովորել, բարձրագույն կրթություն ստացել և աշխատում են՝ առանց որևէ ճնշման ենթարկվելու։

Սեմինարն անցկացվում էր Հայաստանի ամենագեղեցիկ վայրերից մեկում. Աղվերանի բնությունը հիասքանչ է և՛ ձմռանը, և՛ ամռանը։ Մեծ շնորհակալություն կենտրոնի նախագահ Արմեն Լուսյանին և ծրագրի ղեկավար Հասմիկ Հովսեփյանին։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (209) համարում, 2021 թ. մարտ։