Շնորհակալական նամակ Ռոն Լաուդերից

Մենք արդեն գրել ենք, որ մայիսի 19–22-ը Համաշխարհային հրեական կոնգրեսն Երուսաղեմում անցկացրեց իր 17-րդ լիագումար վեհաժողովը։ Նիստին մասնակցեց մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։ Վեհաժողովի ավարտից հետո Ռիմմա Վարժապետյանը ստացավ շնորհակալական նամակ, որը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Հարգելի՛ տիկին Վարժապետյան,

Կցանկանայի անձամբ շնորհակալություն հայտնել Ձեզ այն բանի համար, որ այս օրերին Երուսաղեմում միացաք մեզ Համաշխարհային հրեական կոնգրեսի 17-րդ լիագումար վեհաժողովում։ Այն փաստը, որ այդքան շատ ներկայացուցիչներ մեծ ջանքեր գործադրեցին այս ժամանակ Իսրայել գալու համար, վկայում է սփյուռքի հրեաների և Իսրայել պետության միջև հարաբերությունների ամրության, ինչպես նաև Համաշխարհային հրեական կոնգրեսի կարևորության մասին։ Մեր քննարկումները հստակ ցույց տվեցին, որ այս ժամանակ մենք, անկասկած, բախվում ենք բազմաթիվ խնդիրների։ Բայց միասնության դրսևորումը, որը ես զգում էի լիագումար վեհաժողովի դահլիճներում, շոշափելի էր։

Շնորհակալ եմ Ձեզ, որ վստահեցիք ինձ հաջորդ ժամկետով ևս մնալ Համաշխարհային հրեական կոնգրեսի նախագահ։ Ուրախ եմ, որ դա անում եմ թարմացված ղեկավար կոմիտեի և գործադիր կոմիտեի մի քանի նոր անդամների հետ, և անհամբեր սպասում եմ առաջիկա տարիներին Ձեզնից շատերի հետ համատեղ աշխատանքին։

Ինչպես հստակ ընդգծեցինք, գերության մեջ մնացած յուրաքանչյուր պատանդի տուն վերադարձնելու կոչը մնում է մեր ամենահրատապ խնդիրը։ Մենք հստակ լսեցինք պատանդների ընտանիքների ուղերձն այն մասին, որ նրանք ցանկանում են, որ ամբողջ աշխարհի մեր համայնքները չհրաժարվեն այդ պայքարից, և ուստի ես աղաչում եմ Ձեզ ականջ դնել նրանց խնդրանքին և ամեն կերպ փորձել հնարավորինս լայն տարածել նրանց ուղերձը։

Մաղթում եմ Ձեզ ամենայն բարիք։

Անկեղծորեն Ձերը՝
Ռոն Լաուդեր

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (258) համարում, 2025 թ. հունիս։