Շնորհակալություն Իգոր Պոդոլսկուն և Թորգոմ Վարժապետյանին անվտանգության ազդանշանային համակարգի համար

Ինչպես արդեն գրել էինք թերթի նախորդ համարում, Համաշխարհային հրեական կոնգրեսը Սոխնութի հետ համատեղ ազդանշանային համակարգ տեղադրեց մեր գրասենյակում և «Մորդեխայ Նավի» կրոնական կենտրոնում։ Բայց մի բան է ասել «տեղադրեցին», և բոլորովին այլ բան՝ կազմակերպել դա։

Համայնքի խորհրդի անդամ, անվտանգության համակարգերով զբաղվող «Զվեզդա» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Պոդոլսկին և Համաշխարհային հրեական կոնգրեսի հոգաբարձուների խորհրդի և Դիվանագիտական կորպուսի անդամ Թորգոմ Վարժապետյանը շատ արագ, հստակ և չխնայելով ուժ ու ժամանակ կազմակերպեցին այդ աշխատանքը՝ դրանով իսկ ապահովելով և՛ գրասենյակի, և՛ սինագոգի բոլոր այցելուների անվտանգությունը։

Մեր խորին շնորհակալությունը նրանց։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (206) համարում, 2020 թ. դեկտեմբեր։