Մեր շնորհակալությունը համայնքի հովանավորներին

Մեր համայնքն այժմ լավագույն ժամանակները չի ապրում։ Ավաղ, Իսրայելում պատերազմն ազդեց նաև նրանց ֆինանսական վիճակի վրա, ովքեր օգնում էին մեզ ջրի երեսին մնալ, ովքեր գումար էին ուղարկում, որպեսզի կարողանանք վճարել գրասենյակի վարձը, հրատարակել թերթը և անել շատ այլ բաներ, որոնցից բաղկացած է համայնքի կյանքը։

Բայց, բարեբախտաբար, գտնվեցին մարդիկ, որոնց անտարբեր չթողեց Հայաստանի հրեական համայնքի ճակատագիրը, և որոնք որոշեցին օգնել մեզ այս դժվար ժամանակում։ Դրանք են Թորգոմ Վարժապետյանը, Սամվել Ներսեսյանը, Վելիսա Վլադիկինան և Միխայիլ Կվյատկովսկին։ Նրանց օգնության շնորհիվ մենք առայժմ կարող ենք մնալ գրասենյակում և շարունակել մեր գործունեությունը։ Մեր մեծ շնորհակալությունը նրանց։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (243) համարում, 2024 թ. մարտ։