30-ամյա հոբելյանի կապակցությամբ մեր համայնքը բազմաթիվ շնորհավորանքներ ստացավ, այդ թվում՝ Հայաստանում Իսրայել պետության պատվավոր հյուպատոս Աշոտ Շահմուրադյանից, Իսրայել պետության վարչապետի աշխատակազմին կից «Նատիվ» կառավարական կազմակերպության ղեկավար տիկին Նետա Բրիսկին-Պելեգից, Եվրասիական հրեական կոնգրեսից, Հայաստանի Հանրապետության կառավարությունից և այլոց։
Բոլոր շնորհավորանքներում հնչում են մեր գործունեության բարձր գնահատականը, ինչպես նաև բարգավաճման, առողջության և հաջողությունների մաղթանքներ։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (216) համարում, 2021 թ. նոյեմբեր։
