Հուլիսի 1-ից 3-ը վրացական Բորժոմի առողջարանում անցկացվեց սեմինար, որը Սոխնութը կազմակերպել էր Ռուսաստանից և Ուկրաինայից եկած այն մարդկանց համար, ովքեր ստեղծված հանգամանքների բերումով հայտնվել են Հայաստանում։
Ամեն ինչ կազմակերպված էր բարձրագույն մակարդակով՝ սկսած կեցության պայմաններից. վարձակալվել էր հիանալի պանսիոնատ՝ հարմարավետ երկտեղանոց համարներով, օրական եռանվագ սնունդով և լողավազանով։
Այդ մի քանի օրերի ընթացքում տեղի ունեցան մի քանի չափազանց հետաքրքիր դասախոսություններ, որոնք կարդում էին հատուկ այդ նպատակով Իսրայելից ժամանած մասնագետները։ Նրանք պոտենցիալ հայրենադարձներին պատմում էին, թե ինչպիսին պետք է լինեն նրանց առաջին քայլերը Ավետյաց երկրում։ Ամեն ինչ՝ բանկի և հիվանդանոցային դրամարկղի ընտրությունից մինչև ուլպանում եբրայերենի ուսուցումը, պետք է իմանալ, երբ ժամանում ես Իսրայել։ Եվ դասախոսները ամեն ինչ մատչելի բացատրում էին, պատմում և նույնիսկ ցույց տալիս սլայդներով և աղյուսակներով։
Սեմինարի դասախոսներից մեկն էլ մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանն էր, որը, ինչպես հայտնի է, Հայաստանում Սոխնութի համակարգողն է։
Սեմինարը շատ արդյունավետ անցավ։ Բոլոր մասնակիցները գոհ մնացին։ Հուսով ենք, որ ստացված տեղեկությունները նրանց պետք կգան և օգտակար կլինեն։
Ադելինա Լիվշից



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (223) համարում, 2022 թ. հուլիս։
