Ուղևորություն Մոսկվա

Այս նշումի նպատակն է մեր ընթերցողներին պատմել, թե որքան բազմազան է իսրայելցի դպրոցականների կյանքը։

Կարծում եմ, բոլորը հիշում են մեր համայնքի նախկին անդամներ Գոհար Աստվածատրյանին և նրա որդուն՝ Միքայելին, որոնք հայրենադարձվեցին Իսրայել և հաստատվեցին Նացրաթ Իլիթ քաղաքում։ Միքայելն անմիջապես գնաց դպրոց, արագ սովորեց լեզուն, մտավ դպրոցի կոլեկտիվի մեջ և սկսեց ապրել իսրայելցի դպրոցականի սովորական կյանքով։ Իսկ դա նշանակում է՝ բացի ուսումից, սպորտ, լողավազանի աբոնեմենտ, պարբերաբար ուղևորություններ և էքսկուրսիաներ։

Եվ ահա վերջերս Միքայելը իր «Իգալ Ալոն» դպրոցի 10-րդ դասարանի 36 աշակերտների թվում մեկնեց Մոսկվա՝ միջազգային սեմինարի, որն անցկացվում էր Տիեզերագնացության և ավիացիայի կենտրոնում։
Տպավորիչ է, չէ՞։ Իսկապես հետաքրքիր է։ Ոչ թե պարզապես ուղևորություն Ռուսաստան, այլ այսպիսի վայր։ Խմբում հիմնականում այն երեխաներն էին, որոնք հետաքրքրվում են տիեզերական մշակումներով և ավիացիոն տեխնոլոգիաներով և իրենք էլ փորձարկումներ են անում գիտության տարբեր բնագավառներում։

Երեխաներն անմոռանալի 5 օր անցկացրին Մոսկվայում՝ ծանոթություն տիեզերագնացների հետ, տիեզերքում եղած մարդկանց հետ անմիջապես շփվելու հնարավորություն, «Սոյուզ» տիեզերանավի սարքավորումների զննում. երեխաներից շատերը նույնիսկ կարողացան տիեզերական սկաֆանդր փորձել։ Բայց մեր Միքայելին, ճիշտ է, դա չհաջողվեց. նրա հասակը չափազանց բարձր էր սկաֆանդրի համար։

Եվ, իհարկե, զբոսանքներ Մոսկվայով։ Նրանք մետրոյով երթևեկեցին, քանի որ Իսրայելից եկած շատ երեխաների համար դա առաջին անգամն էր, զբոսնեցին Ալեքսանդրյան այգում, զննեցին Կրեմլի շրջակայքը և լուսանկարվեցին Մեծ թատրոնի մոտ։

Մի խոսքով, Իսրայելից եկած դպրոցականները Մոսկվայում անցկացրին 5 հագեցած, հետաքրքիր օր։ Կարծում եմ՝ նրանցից շատերի, ավելի շուտ բոլորի համար այս ուղևորությունը կմնա ամենահաճելի հիշողություններից մեկը։