Դեկտեմբերի 4-ին Հայաստանում Ճապոնիայի դեսպանատանը տեղի ունեցավ ընդունելություն Ճապոնիայի ազգային տոնի՝ կայսեր ծննդյան օրվա առթիվ։

Տոկիոյում Հայաստանի դեսպանատունը գործում է 2012 թվականից։ Իսկ Երևանում այն բացվել է 2015 թվականին։
Հայաստանն ու Ճապոնիան վաղեմի հարաբերություններ ունեն։
Անցյալ տարի երկու երկրները նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը։ Բայց բարեկամության սկիզբը դրվել է վաղուց։ 1921 թվականին ճապոնացի գործարար և բարերար Էիչի Շիբուսավան հիմնադրամ ստեղծեց հայ փախստականներին օգնելու համար, և այն ժամանակ Ճապոնիայում հյուպատոս տիկին Դիանա Աբգարն օգնեց փախստականներին մեկնել ԱՄՆ։ Այս իրադարձությունները հիմք դարձան ներկայիս բարեկամական հարաբերությունների համար։
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո, երբ Ճապոնիան էական օգնություն ցուցաբերեց հայ ժողովրդին, հայ ժողովուրդն այդ երկրաշարժի զոհերի հուշարձանի կողքին կանգնեցրեց մեկ այլ հուշարձան՝ նվիրված Ճապոնիայում 2011 թվականի երկրաշարժի զոհերին։ Ամեն տարի այդ հուշարձանի մոտ նշվում է երկրաշարժի տարելիցը։ Այս դրվագն ամրապնդեց հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը։ Դեսպանատանը ընդունելությանը, որը կազմակերպել էր Հայաստանում Ճապոնիայի դեսպան պարոն Ջուն Յամադան, ներկա էր մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։
