Ընդունելություն Իսրայել պետության 75-ամյակի առթիվ

Մայիսի 22-ին «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն՝ Իսրայել պետության 75-ամյակի և Անկախության օրվա առթիվ։ Միջոցառումը կազմակերպել էին Իսրայելի դեսպան պարոն Ջոել Լիոնը և Հայաստանում Իսրայելի պատվավոր հյուպատոս պարոն Աշոտ Շահմուրադյանը։

Հրավիրված էին պաշտոնատար անձինք, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, ՀՀ կառավարության ներկայացուցիչներ։

Հայաստանի հրեական համայնքից հրավիրված էին համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը և «Մագեն Դավիթ» թերթի խմբագիրները։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (233) համարում, 2023 թ. մայիս։