Յոմ հա-Զիքարոն. համայնքը միացավ «Հիշատակելով միասին» նախագծին

Հոկտեմբերի 7-ի սարսափելի իրադարձությունների և դրան հաջորդած համաշխարհային հակասեմականության աճի պայմաններում, որն ազդեց Համաշխարհային հրեական կոնգրեսի մասնաճյուղերի վրա ամբողջ աշխարհում, հրեա ժողովրդի միասնության կարևորությունը երբեք այսքան ակնհայտ չի եղել։

Այս տարի Յոմ հա-Զիքարոնը՝ Իսրայելի զոհված զինվորների և թշնամական գործողությունների զոհերի հիշատակի օրը, նշվեց երկուշաբթի՝ մայիսի 13-ին։ Հիշատակի օրվա և Անկախության օրվա օրացուցային մերձությունը կոչված է հիշեցնելու, թե ինչ ծանր գին է վճարել հրեա ժողովուրդն իր ազգային ինքնիշխանության վերականգնման համար։ Հիշատակի օրը ազգը երախտագիտություն է հայտնում այն որդիներին և դուստրերին, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հրեա ժողովրդին իր երկրում պաշտպանելու համար։

Համաշխարհային հրեական կոնգրեսը Ռուդերման ընտանիքի հիմնադրամի հետ համագործակցությամբ, որը մեծ ֆինանսական աջակցություն ցուցաբերեց, ստեղծեց «Հիշատակելով միասին» («Զոխրիմ յախադ») կայքը, որտեղ ներկայացված են տեքստեր, աղոթքներ, լուսանկարներ, տեսանյութեր և մանրամասն տեղեկություններ Հիշատակի օրվա մասին, ինչպես նաև զոհվածների պատմություններ։ Այս նախագիծը ստեղծված է որպես ռեսուրս աշխարհի ցանկացած հրեական համայնքի համար, որը կցանկանար Յոմ հա-Զիքարոնին հարգել իսրայելցի զինվորների և ահաբեկչության զոհերի հիշատակը։ Միավորվելով վշտի մեջ՝ միավորվենք նաև ուժի մեջ՝ կյանքի կոչելով այն սկզբունքը, ըստ որի ամբողջ Իսրայելը պատասխանատու է միմյանց համար։

Մեր համայնքը միացավ այս նախագծին, և գրասենյակում մենք կազմակերպեցինք «Հիշատակելով միասին» կայքում ներկայացված նյութերի դիտում։

Հրեական օրացույցով իյար ամսվա չորրորդ օրը՝ Իսրայելի Անկախության տոնակատարություններին նախորդող օրը, նվիրված է նրանց հիշատակին, ովքեր իրենց կյանքը տվեցին Հրեական պետության ազատության, անկախության և անվտանգության համար։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (245) համարում, 2024 թ. մայիս։