Հունիսին Երևան այցելեց Ավստրիայից ժամանած զբոսաշրջիկների մեծ խումբ։ Մեր համայնքի համար դա լավագույն շրջանը չէր. մենք չէինք կարողանում մտնել մեր գրասենյակ (այդ մասին գրել էինք թերթի հունիսյան համարում), ուստի հյուրերի հետ հանդիպումը տեղի ունեցավ այն հյուրանոցի նախասրահում, որտեղ նրանք բնակվում էին։
Ռիմմա Վարժապետյանը նրանց պատմեց Հայաստանում հրեաների կյանքի, մեր համայնքի, Եղեգիս գյուղի հրեական գերեզմանատան և շատ այլ բաների մասին։ Այնուհետև նա հյուրերին ուղեկցեց սինագոգ, որտեղ նրանք հանդիպեցին Հայաստանի գլխավոր ռաբբի Գերշոն Մեիր Բուրշտեյնի հետ։
Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (189) համարում, 2019 թ. հուլիս։
