Սարոյանը եբրայերեն և հայերեն՝ Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերի հուշարձանի մոտ

Դեկտեմբերի 6-ին Կենտրոն վարչական շրջանում կայացավ հետաքրքիր միջոցառում, ավելի ճիշտ՝ դրա մի մասը. Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների բոլոր համայնքներին առաջարկվել էր ոտանավոր կարդալ համայնքի կանգնեցրած հուշարձանի մոտ։ Ոտանավորը պետք է հնչեր այն ժողովրդի լեզվով, որի ներկայացուցիչներն են համայնքի անդամները, և հայերեն։

Մենք՝ Ադելինա Լիվշիցը և Ռիմմա Վարժապետյանը, եբրայերեն և հայերեն արտասանեցինք Վիլյամ Սարոյանի «Հայաստանը և հայերը» արձակ բանաստեղծությունը մեր համայնքի կողմից Տերյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում տեղադրված «Ցեղասպանության և Հոլոքոստի զոհերին» հուշարձանի մոտ։ Ստեղծագործությունը եբրայերեն էր թարգմանել Մարինա Կոզլիները։

Նույն օրը Ռիմմա Վարժապետյանը շնորհակալագիր ստացավ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանից։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (240) համարում, 2023 թ. դեկտեմբեր։