Շաբաթը համայնքում՝ երկար ընդմիջումից հետո

Մայիսի 12-ին մեր գրասենյակում կրկին հավաքվեցին համայնքի անդամները՝ Շաբաթը դիմավորելու։ Դա նույնիսկ հուզիչ էր, քանի որ տարբեր հանգամանքների բերումով վաղուց միասին Շաբաթ չէինք դիմավորել։

Սեղանը գցված էր ավանդույթի համաձայն՝ խալա, պանիր, գինի… Ռիմմա Վարժապետյանը վառեց Շաբաթի մոմերը, հնչեց աղոթքը, և Շաբաթը սկսվեց։

Հուսով ենք, որ այլևս ոչ մի համավարակ, մեկուսացում և այլ տհաճություններ չեն խանգարի մեզ ուրբաթ օրերին հանդիպել գրասենյակում, և մենք կրկին, կիսելով ավանդական խալան և մի կում քաղցր գինի խմելով, Շաբաթը կդիմավորենք ընկերների և համախոհների շրջապատում։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 5 (233) համարում, 2023 թ. մայիս։