Փետրվարի 20-ին Վ. Բրյուսովի անվան Երևանի պետական լեզվահասարակագիտական համալսարանը նշեց իր 85-ամյակը։
Այդ առթիվ համալսարանի մեծ դահլիճում տեղի ունեցավ տոնական երեկո, որին հրավիրված էր մեր համայնքի ղեկավարությունը։
Համալսարանի ուսանողները ներկայացրին հիանալի բեմադրված «Կենդանի խոսք» երաժշտական-բանաստեղծական կոմպոզիցիան։
Անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն և այլ լեզուներով երգերի հիասքանչ կատարումը, Ախմատովայի, Գումիլյովի, Բրոդսկու բանաստեղծությունները՝ հոգով և մաքրագույն ռուսերենով կարդացված, ամբողջ գործողությանն ուղեկցող դաշնակահարի բարձր պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև կիթառահարի վիրտուոզ նվագը երեկոն անմոռանալի դարձրին։
Իր գործունեության ընթացքում համալսարանը պատրաստել է ավելի քան 50 000 մասնագետ ռուսաց, անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն, իսպաներեն լեզուների, քաղաքագիտության, երկրագիտության, միջազգային զբոսաշրջության, միջազգային լրագրության և այլ մասնագիտությունների գծով։
Շնորհավորում ենք Բրյուսովի անվան համալսարանի մեր բարեկամներին հիշարժան տարեթվի առթիվ և մաղթում, որ համալսարանը շարունակի մնալ մշակույթի և լեզվաբանական գիտելիքների ֆորպոստ։
