Երուսաղեմում երկրորդ անգամ անցկացվեց Հայաստանի փառատոնը

Երուսաղեմում երկրորդ անգամ անցկացվեց Հայաստանի փառատոնը։ Այն տեղի ունեցավ Բնության թանգարանում, իսկ հանդիսավոր բացումը կայացավ 2019 թվականի մարտի 4-ին՝ ՀՀ արտաքին գործերի փոխնախարարի, Իսրայելում Հայաստանի դեսպանի, Իսրայելում Հայաստանի հյուպատոսի, Հայաստանում Իսրայելի հյուպատոսի, Երուսաղեմի փոխքաղաքապետի, Երուսաղեմի հայոց պատրիարքի ներկայացուցչի և այլ պատվավոր հյուրերի ներկայությամբ։ Փառատոնն անցկացվում է Երուսաղեմի հիմնադրամի և Երուսաղեմի քաղաքապետարանի աջակցությամբ։

Բնության թանգարանը գտնվում է մի համալիրում, որը XIX դարի կեսերին, երբ քաղաքը սկսեց դուրս գալ Հին քաղաքի պարիսպներից, կառուցել էր հայ մի ընտանիք։ Փառատոնը պատմում է Երուսաղեմի հայ համայնքի պատմության և մշակույթի մասին և ծառայում է որպես համայնքի այսօրվա անդամների հետ հանդիպման վայր։ Հարուստ և բազմազան ծրագրում են ավանդական գործիքներով (դուդուկ, սազ և այլն) համերգներ, «Արարատ» ֆիլմի ցուցադրություն, էքսկուրսիաներ Հայկական թաղամասում, խոհարարական վարպետաց դասեր և գաստրոնոմիական երեկոներ։

Թերթի եբրայերեն բաժնի նյութերի հիման վրա։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 3 (185) համարում, 2019 թ. մարտ։