Սեպտեմբերին Կորեայի Հանրապետությունում անցկացվեց Indie AniFest միջազգային փառատոնը, որտեղ ներկայացվեց Նատալյա Միրզոյանի (մեր համայնքի անդամ Թամարա Հովհաննիսյանի դստեր) «Հինգ րոպե մինչև ծովը» ֆիլմը։ Ֆիլմն արժանացավ փառատոնի գլխավոր՝ «Light of Asia» («Ասիայի լույս») մրցանակին և կընդգրկվի հոկտեմբերին կայանալիք մեկ տասնյակ միջազգային փառատոների ծրագրում։ Շնորհավորում ենք Նատաշային հերթական հաղթանակի կապակցությամբ և մաղթում առողջություն, երջանկություն անձնական և ստեղծագործական կյանքում և բազմաթիվ նոր հաղթանակներ։
Սեպտեմբերի 12-ից 18-ը Վելիկի Նովգորոդում անցկացվեց Զոլոտովի անվան գավաթի մրցաշարը՝ սպորտային ակրոբատիկայի հեղինակավոր մրցույթ, որին մասնակցեցին ինը երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի, Ուկրաինայի, Իսրայելի և Գերմանիայի, մոտ 200 մարզիկներ։ Ուրախ ենք հայտնել, որ Հայաստանի վաստակավոր մարզիչ Ռուբիկ Մովսեսյանի (չիմացողների համար՝ մեր խմբագիր Ադելինա Լիվշիցի ամուսնու) մարզած քառյակը նվաճեց ոսկե մեդալ։ Շնորհավորում ենք տղաներին և նրանց մարզչին հրաշալի հաղթանակի կապակցությամբ և մաղթում ապագայում ոչ պակաս արժանի արդյունքներ։



Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (179) համարում, 2018 թ. սեպտեմբեր։
