Անդրանիկ Մելքումյանը՝ ինտելեկտուալ վիկտորինայի հաղթող

Հունիսի 13-ին Երևանի Պուշկինի և Չեխովի անվան դպրոցների 8-րդ դասարանցիների միջև կայացավ Ռուսաստանի օրվան նվիրված ինտելեկտուալ վիկտորինա։ Խաղը կազմակերպել էր «Ռուսական տունը Հայաստանում»։ Պուշկինի անվան դպրոցի աշակերտները զբաղեցրին առաջին տեղը և արժանացան պարգևների։ Հաղթողների թվում է մեր համայնքի անդամ Իդա Զիլմանի թոռը՝ Անդրանիկ (Անդրեյ) Մելքումյանը։

Անդրեյը բազմակողմանի զարգացած տղա է, և այս արդյունքը միանգամայն կանխատեսելի էր։ Շնորհավորում ենք նրան և մաղթում նոր հաղթանակներ ու պարգևներ։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (234) համարում, 2023 թ. հունիս։