Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը Համաշխարհային հրեական կոնգրեսի պատվիրակների հետ միասին այցելել է Ամստերդամի Պրինսենգրախտ ջրանցքի ափին գտնվող այն տունը, որի հետնամասի սենյակներում հրեա աղջիկ Աննա Ֆրանկն իր ընտանիքի հետ թաքնվել է նացիստներից։
Այստեղ է նա գրել իր օրագիրը։ Թանգարանում ցուցադրվում է Աննա Ֆրանկի մասին կենսագրական ֆիլմ։ Այստեղ է գտնվում նաև «Օսկար» արձանիկը, որը 1959 թվականին ստացել է ամերիկացի դերասանուհի Շելլի Ուինթերսը՝ «Աննա Ֆրանկի օրագիրը» ֆիլմում երկրորդ պլանի դերերից մեկի համար։
Թանգարանի ցուցանմուշների թվում կարելի է տեսնել նաև օրագրի բնօրինակը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 7 (271) համարում, 2026 թ. հուլիս։
