Կան մարդիկ, որոնք իրենց քթից կամ պաշտոնից՝ աթոռից այն կողմ չեն տեսնում, և կան մարդիկ, որոնք ստեղծում են ամեն ինչի իրենց սեփական տեսլականը՝ լինի դա աշխարհը, թե, ինչու ոչ, աթոռը։
Հոկտեմբերը ՀՌՀ-ում կսկսվի աթոռաստեղծմամբ զբաղված Արարիչների զարմանահրաշ ցուցահանդեսով՝ երկու բոլորովին հրաշալի նկարիչների, որոնք կարողանում են ստեղծել եզակի արվեստի գործեր և անում են դա հաճույքով ու հումորի զգացումով։
Այսպես էր գրված այս չափազանց հետաքրքիր ցուցահանդեսը՝ երկու Վարպետների՝ նկարչի և քանդակագործի, ցուցահանդեսը հայտարարող ազդագրում։ Հոկտեմբերի 1-ին Հայ-ռուսական համալսարանում «Արտ-ակվարիում» նախագծի շրջանակում բացվեց քանդակագործ Աշոտ Բաղդասարյանի և գեղանկարիչ Ռուբեն Արուտչյանի աշխատանքների ցուցահանդեսը։ Հայտնի արվեստագետները ներկայացրին «Աթոռաստեղծում» անունով համատեղ շարք։
Քանի որ Ռուբեն Արուտչյանը մեր համայնքի վաղեմի բարեկամն է, իսկ Աշոտ Բաղդասարյանն ունի երկրորդ՝ իսրայելական քաղաքացիություն, մենք համարեցինք, որ չենք կարող անտեսել այսպիսի հետաքրքիր իրադարձություն։ Իրականում երկու վարպետների աշխատանքներն էլ հիասքանչ են։ Դրանցում և՛ հումոր կա, և՛ գեղեցկություն, և՛ էքսպրեսիա։ Նկարիչը տեսնում է այն, ինչ կարող ենք չնկատել մենք՝ Աստծուց գեղարվեստական տաղանդով չօժտված մարդիկս։ Դրա համար այս հրաշալի վարպետների աշխատանքներին նայելիս հանդիսատեսին համակում է հիացմունք և հրճվանք։
Շնորհավորում ենք Ռուբեն Արուտչյանին և Աշոտ Բաղդասարյանին այս հրաշալի ցուցահանդեսի առթիվ և մաղթում նրանց հետագա ստեղծագործական հաջողություններ։
