Ապարանի մշակույթի տանը տեղի ունեցավ «Տանիքը՝ Հայաստան» խորագրով տոնական միջոցառում՝ նվիրված ազգային փոքրամասնությունների օրվան։
Միջոցառումը կազմակերպել էր Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Տոնական ծրագրին մասնակցեցին Հայաստանի ասորական, հրեական, հունական, եզդիական, գերմանական, ռուսական, բելառուսական, ուկրաինական, վրացական, քրդական և լեհական համայնքների ներկայացուցիչները։
Ծրագրի առաջին մասում Ապարանի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ համերգային ծրագիր, որի ընթացքում տարբեր համայնքների երգի և պարի համույթները կատարեցին ազգային երգեր, պարեր և երաժշտական համարներ։
Հայաստանի հրեական համայնքից «Հավա Նագիլա» երգով հանդես եկավ Մայքլ Աբրահամյանը։
Իսկ երկրորդ մասում ներկայացվեցին ազգային խոհանոցի ուտեստներ, այդ թվում՝ հրեական համայնքի կողմից։













Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (262) համարում, 2025 թ. հոկտեմբեր։
