Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի նախագահությամբ տեղի ունեցավ Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի հերթական նիստը։

Նիստում ներկայացվեցին Հայաստանում ազգային փոքրամասնությունների լեզուների մասնագետների պատրաստման և ազգային փոքրամասնությունների երեխաներին ամեն տարի կազմակերպվող ամառային ճամբարների պետական ծրագրում ներգրավելու հետ կապված հարցեր։ Քննարկվեցին օրակարգի հարցերը, խորհրդի անդամները ներկայացրին իրենց դիտողություններն ու առաջարկները։

Արայիկ Հարությունյանը հանձնարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը մշակել լեզուների մասնագետների պատրաստման ծրագիր և այն ներկայացնել հաջորդ նիստին։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարը հանձնարարականներ տվեց նաև վերոնշյալ հարցերի լուծման վերաբերյալ։

Նիստին մասնակցեց մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 4 (256) համարում, 2025 թ. ապրիլ։