Ռիմմա Վարժապետյանը Բուխարեստում հակասեմականության դեմ պայքարի համագումարում

Հունիսի 17-ին և 18-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում տեղի ունեցավ հակասեմականության դեմ պայքարի հարցերով հատուկ ներկայացուցիչների և համակարգողների առաջին միջազգային համագումարը։ Ֆորումին մասնակցեցին հակասեմականության դեմ պայքարի ավելի քան 30 հատուկ ներկայացուցիչ և համակարգող, ինչպես նաև աշխարհի 44 երկրների հրեական համայնքային կազմակերպությունների 50 գործադիր տնօրեն։ Հայաստանի հրեական համայնքը ներկայացնում էր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։

Համագումարն անցավ Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դընչիլեի հովանավորությամբ և անձնական մասնակցությամբ, Ռումինիայի ԱԳՆ-ի, Համաշխարհային հրեական կոնգրեսի և Ռումինիայի հրեական համայնքների ֆեդերացիայի հետ սերտ համագործակցությամբ։ Դրա նպատակն էր քննարկում սկսել հակասեմականության դեմ պայքարի աշխարհի առաջատար մասնագետների միջև և քննարկել դրա աճին հնարավոր արձագանքները։ Մասնակիցները կիսվեցին դրա դրսևորումների դեմ պայքարի հաջող փորձով։

Մինչև հունիսի 30-ը Ռումինիան նախագահում էր ԵՄ խորհրդում, և հակասեմականության դեմ պայքարը, ինչպես նաև ուղեկցող ֆորումների կազմակերպումը դարձան նրա նախագահության առաջնահերթությունների մաս։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 6 (188) համարում, 2019 թ. հունիս։