Ծանոթ-անծանոթ Հայաստան. ուղևորություն Բյուրական

Երևանյան ոսկե աշունն իր գագաթնակետին էր, երբ մենք՝ Հայաստանի հրեական համայնքի 15 ակտիվիստ, հոկտեմբերյան գեղեցիկ, արևոտ օրերից մեկում էքսկուրսիայի մեկնեցինք Բյուրական։ Այս ուղևորությունը կայացավ ՀՀ կառավարության կողմից մեր համայնքին «Ծանոթ-անծանոթ Հայաստան» ծրագրի իրականացման համար հատկացված միջոցների շնորհիվ։

Ցավոք, Բյուրականի աստղադիտարանը ցերեկը չի աշխատում, և աստղազարդ երկինքը կարելի է տեսնել միայն գիշերը, ուստի ստիպված էինք այլընտրանք գտնել աստղազարդ երկնքին։ Եվ այդ այլընտրանքը, ուղիղ ասենք, մեզ ուրախացրեց։ Մենք որոշեցինք բացել խաշի սեզոնը, մանավանդ որ արևը թեև պայծառ էր փայլում, բայց արդեն չէր տաքացնում։

Խաշը համեղ էր, ընկերակցությունը՝ հրաշալի։ Խաշից հետո մենք էքսկուրսիայի գնացինք հնագույն տաճարներից մեկը, որի խստաշունչ գեղեցկությունը ոչ ոքի անտարբեր չթողեց։

Չէր ուզվում բաժանվել, բայց օրը մոտենում էր ավարտին։ Եվս մեկ հրաշալի օր, որը մենք անցկացրինք օգտակար և հաճելի։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 10 (250) համարում, 2024 թ. հոկտեմբեր։