«Ճանապարհ դեպի ինքդ քեզ»

Հոկտեմբերի 9։ Այս օրը կհիշեն բոլոր նրանք, ովքեր ներկա էին Մոսկվայի տանը կայացած «Ճանապարհ դեպի ինքդ քեզ» երեկոյին։ Այնտեղ տեղի ունեցավ հանդիպում թատրոնի և կինոյի ռեժիսոր, Թել Ավիվի ռուսական մշակութային կենտրոնին կից «Սիլուետ» թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար Էդուարդ Էդլիս-Մարտիրոսյանի հետ։

Էդուարդը շատ հետաքրքիր անհատականություն է, կրթություն է ստացել Մոսկվայում՝ Համառուսաստանյան կինեմատոգրաֆիայի ինստիտուտում (ՎԳԻԿ)։ Այն մարդիկ, որոնց հետ նրան բախտ է վիճակվել շփվել կյանքում և մասնագիտության մեջ, արդեն լեգենդ են դարձել։ Երեկոյին նա շատ հետաքրքիր բաներ պատմեց Փարաջանովի մասին, որի հետ ընկերություն էր անում, Սոֆիկո Ճիաուրելիի, Գերասիմովի և շատ ուրիշների մասին։ Այդ ամենը շատ հետաքրքիր էր։ Հետո Էդուարդին միացավ նրա մուսան՝ կինը, որի հետ նրանք միասին են արդեն ավելի քան 20 տարի՝ Զառա Սարգսյանը։

Զառան պարզապես կին չէ, նա ոգեշնչողն ու համահեղինակն է բազմաթիվ նախագծերի, որոնք նրանք ամուսնու հետ միասին իրականացնում են «Սիլուետ» թատրոն-ստուդիայի բեմում։ Բացի այդ, Զառան հիանալի տիրապետում է եբրայերենին և զբաղվում է ռուսերենից և հայերենից բանաստեղծական թարգմանություններով։

Երեկոն շատ ջերմ ստացվեց, դահլիճում ընկերական, ես նույնիսկ կասեի՝ ընտանեկան մթնոլորտ էր տիրում։ Դահլիճում պատահական մարդիկ չէին, այլ նրանք, ովքեր վաղուց են ճանաչում այս զույգին՝ նրանց ընկերներն ու հարազատները, ինչպես նաև մեր համայնքի անդամները։

Երեկոյի ավարտին Ռիմմա Վարժապետյանը Էդուարդին հուշանվերներ հանձնեց և բոլոր ներկաներին հրավիրեց ֆուրշետի, որը կազմակերպել էր մեր համայնքը։

Մաղթենք այս ընտանիքին առողջություն, երջանկություն և ստեղծագործական հաջողություններ։ Թող նրանց ընտանիքում Սեր տիրի, իսկ մենք կսպասենք նոր հանդիպումների այս հրաշալի մարդկանց հետ։