Այս տարի հայ ժողովուրդը նշում է տխուր տարելից՝ տասնյակ հազարավոր կյանքեր խլած Սպիտակի ահավոր երկրաշարժի 30-ամյակը։ Այդ տարելիցին նվիրված էր Անտոնին Դվորժակի «Ռեքվիեմի» կատարումը. սա կոմպոզիտորի գլուխգործոցներից է, որը Հայաստանում հազվադեպ է հնչում։ Դեկտեմբերի 9-ին այն ներկայացվեց ունկնդիրներին Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում։
«Ռեքվիեմը» կատարեցին Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, և Հայաստանի ազգային ակադեմիական կապելլան՝ իր անփոփոխ ղեկավար Հովհաննես Չեքիջյանի ղեկավարությամբ։ Սա Դվորժակի վերջին կանտատա-օրատորիալ հոգևոր ստեղծագործությունն է՝ ոչ թե արձագանք որևէ կոնկրետ իրադարձության, այլ կոմպոզիտորի խորհրդածություններ կյանքի և մահվան, վշտի և մխիթարության, վախի և հույսի մասին։ Ձևի մոնումենտալությունը նրանում օրգանապես զուգակցվում է քնարականության հետ, ջերմությունը՝ վշտի հետ. բոլոր տասներեք համարների միջով անցնում է կյանքի և մահվան իմաստի հավերժական հարցը։
«Ռեքվիեմի» կատարմանը հրավիրված էր մեր համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (182) համարում, 2018 թ. դեկտեմբեր։
