Երևան 2800

Երևանը աշխարհի ամենահին քաղաքներից մեկն է, որը Հռոմից 29 տարով մեծ է։

Քաղաքը հիմնադրվել է մ.թ.ա. 782 թվականին Ուրարտու պետության արքա Արգիշտի I-ի կողմից։ Հիմնադրումը հաստատվում է Էրեբունի ամրոցում հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված սեպագիր արձանագրությամբ։

Երևանի հիմնադրման 2800-ամյակն այս տարի նշվեց մեծ շուքով. տոնակատարությանը մասնակցեցին տարբեր երկրներից բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ Երևանի եղբայրացած քաղաքներից, և սփյուռքի ներկայացուցիչներ։

«Էրեբունի-Երևան» տոնը նշվում է 1983 թվականից և այս տարի անցավ «Եկեք նշենք միասին» կարգախոսով։

«Բազմազգ Երևան» ազգային փոքրամասնությունների հարթակը ժամը 12:00-ից գործում էր Անգլիական այգում։

Հայաստանի հրեական համայնքի անունից Երևանին 2800-ամյակի առթիվ շնորհավորեց մեր Դիանա Առաքելյանը։ Նրա ելույթները միշտ անփոփոխ հաջողությամբ են անցնում։ Այդպես եղավ նաև այս անգամ։

Շնորհավոր տոնդ, սիրելի՛ Երևան, մեր սիրելի քաղաք։

Բարեկեցություն և բարգավաճում քեզ։