Ֆիլմ մեր համայնքի մասին Առաջին ալիքով

Ռոշ հա-Շանայի նախօրեին Հայաստանի հանրային հեռուստատեսության Առաջին ալիքը յուրօրինակ նվեր մատուցեց մեր համայնքին՝ ֆիլմ մեր մասին։ Ռեժիսորը և սցենարի հեղինակը Սոնա Ալեքսանյանն է։

Սա հրաշալի նկարահանված ֆիլմ է, որում պատմվում է մեր համայնքի բազմաթիվ անդամների մասին, որոնց ճակատագրերը հետաքրքիր են հանդիսատեսին՝ Վալերիա Ֆլջյանի, Գեորգի Ֆայվուշի, Արսեն Կոլոմեերի, Իդա Զիլմանի, Վիլլի Վայների և ուրիշների։ Ռիմմա Վարժապետյանը պատմեց XII–XIII դարերում Հայաստանի տարածքում ապրած հրեաների, նրանց գերեզմանատան հայտնաբերման և այն մասին, թե ինչպես օգնեց հայկական կառավարությունը պահպանել այն։ Ֆիլմում պատմվում է նաև այսօր Երևանում ապրող հրեաների մասին։ Հետաքրքիր էր էկրանին տեսնել ծանոթ դեմքեր և լսել մեզ ծանոթ մարդկանց ճակատագրերի մասին պատմություններ։

Մենք շատ շնորհակալ ենք Առաջին ալիքին և նկարահանող խմբին հրաշալի նկարահանված ֆիլմի համար։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 9 (179) համարում, 2018 թ. սեպտեմբեր։