Երևանում մեկնարկեց «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» եռօրյա գլոբալ ֆորումը

Ֆորումը կազմակերպել էր Հայաստանի ԱԳՆ-ն՝ ցեղասպանության կանխարգելման և պաշտպանելու պատասխանատվության հարցերով ՄԱԿ-ի գրասենյակի աջակցությամբ, ինչպես նաև Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի հետ համագործակցությամբ։ Ֆորումն անցկացվում էր Երևանի «Մատենադարան» հին ձեռագրերի ինստիտուտում։ Բացմանը ելույթ ունեցան Հայաստանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը, ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Ադամա Դիենգը, փոքրամասնությունների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Ֆերնան դը Վարենը, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերով զեկուցող Կիրյակոս Կիրյակու-Հաջիյաննին։

Ֆորումի մասնակիցներին ողջունեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։

Դեկտեմբերի 11-ին ֆորումի շրջանակում Երևանի կենտրոնում տեղի ունեցավ Բաղրամյան պողոտայի առաջին փակուղու վերանվանման հանդիսավոր արարողությունը՝ ի պատիվ իրավաբան, «ցեղասպանություն» եզրույթի և Ցեղասպանության հանցագործության կանխարգելման մասին կոնվենցիայի հեղինակ Ռաֆայել Լեմկինի։

Ֆորումին մասնակցում էր Հայաստանի հրեական համայնքի նախագահ Ռիմմա Վարժապետյանը։