«Մեկ տանիքի տակ. Հայաստան» համերգը

Դեկտեմբերի 8-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ կազմակերպեց «Մեկ տանիքի տակ. Հայաստան» համերգը, որը տեղի ունեցավ Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում։ Համերգին մասնակցեցին Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ։

Մեր համայնքից ելույթ ունեցան Վելիսա Վլադիկինան, Միքայել Աբրահամյանը և Լուսինե Աբրահամյանը։ Նրանք կատարեցին չորս երգ, որոնցից երկուսը նվիրված էին Խանուկայի տոնին, որն այդ օրերին նշում է հրեա ժողովուրդը։

Հրապարակվել է «Մագեն Դավիթ» թերթի № 12 (240) համարում, 2023 թ. դեկտեմբեր։