Հոկտեմբերի 3-ին համայնքի գրասենյակում տեղի ունեցավ հանդիպում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական հարցերով պատասխանատու տիկին Սոմեր Բեսսի-Բրայերսի հետ։
Ինչպես միշտ, առաջնահերթ հարցը Հայաստանում հակասեմականության առկայությունն (կամ բացակայությունն) էր։ Տիկին Բեսսի-Բրայերսը մեծ հետաքրքրությամբ լսեց այն ամենը, ինչ պատմեց Ռիմմա Վարժապետյանը՝ մեր նախագծերի, մեր խնդիրների մասին։ Հանդիպումը հետաքրքիր ստացվեց։ Ուրախ ենք, որ ամերիկյան դեսպանատունը չի կորցնում հետաքրքրությունը մեր համայնքի նկատմամբ։
